Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում Ռանչպար գյուղի նորակառույց մանկապարտեզի շենքում շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շինարարությունն իրականացրած ռւսաստանաբնակ հայ գործարարից հետաքրքրվեց, թե որքա՞ն է այս նախագծի արժեքը, և ստացավ պատասխան՝ 340.000 դոլար:
Նշվեց, որ բուն նախագիծը 165.000 դոլարի կարգի է, սակայն միայն ճանապարհի վրա ծախսվել է 60.000 դոլար գումար:
Տեղում՝ բոլոր մարզպետների ներկայությամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ եթե նախագիծն ընդունելի մոդել է, ապա պետք է տեխնիկական առաջադրանք գրել, մրցույթ հայտարարել և ապահովել 100 տոկոսանոց մրցակցային պայմաններ:
«Իմ կարծիքն այն է, որ մենք պետք է գնանք այս ուղղությամբ»,- ասաց վարչապետը: