«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում է հայտնվել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի լուսանկարը՝ Լոս Անջելեսից:
Այո, նախկին պաշտոնյան, որն աչքի էր ընկել միայն Օպերայի շրջակայքում մի քանի սրճարան քանդելու ակտիվությամբ, Հյուսիսային պողոտան «շլանգով» ջրելով եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին խոչընդոտելով, իր առաքելությունը հայրենիքում համարել է ավարտված ու մեկնել է Միացյալ Նահանգներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: