Աննա Հակոբյանի համար 550 հազար դոլարով գնված մեքենան չի շահագործվում

Շաբաթներ առաջ Politik.am-ն իր հետաքննական հոդվածում բացահայտել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նոր Mercedes-Benz S 600 GUARD FL է գնվել։ Մեր հրապարակումից հետո antifake.am փաստերի ստուգման հարթակը իր հետաքննական հոդվածում բացահայտել էր, որ գնվել է նույն մոդելի միանգամից երկու մեքենա և մեքենաներից մեկը գնվել է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի համար (մանրամասնները այստեղ

Կառավարության  մեր աղբյուրների տեղեկացմամբ Աննա Հակոբյանի համար գնված մեքենան չի շահագործվում։ Իշխանությունները տեղեկատվական աղմուկից հետո չեն ցանկանում անհարմար իրավիճակում հայտնվել։ Ի վերջո հասարակությանը շատ դժվարությամբ կարողացան համոզել, որ վարչապետին անհրաժեշտ է եղել այդ մեքենան։ Աննա Հակոբյանի դեպքում դժվար կլինի հասարակական կրքերը հանդարտեցնել։

Որոշում կա առժամանակ չօգտագործել մեքենան։ Կսպասեն մինչև կրքերը հանդարտվեն, մամուլը մոռանա այս շքեղ գնումը և միայն դրանից հետո հնարավոր կլինի վարչապետի կնոջն իր ստատուսին հարիր 550 հազար դոլար արժողության մեքենան թույլ տալ շահագործել։

politik.am