Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր աչքովս ընկավ, որ Ազոյան Հովոն ինձանից շատ ա Մարությանի դեմ հոդվածներ տարածում։ Ու դա էն դեպքում, երբ Հայկոյի հետ ընկերներ են եղել, հարյուր անգամ ճանապարհ են ընկել միասին, թիմակիցներ էին, հազար ու մի համատեղ նախագիծ, կարելի ա ասել միասին են դառել էն ինչ դառել են։ Վստահաբար, Հայկոն տեսնում ա էդ սաղ ու ասում ա. «Արա լավ, էս ո՞վ ա էլի»։
Ես կարող եմ Հայկոյին հուշել։
Ընկերդ ա։ Հիշում ե՞ս ոնց էիր դու վաղեմի ընկերոջդ՝ Մկոյի ֆիլմի պրեմիերայից օրեր անց գրում էիր «անորակ, էժան, ոչ պրոֆեսիոնալ կինո»։ Դե, որակովն ու պրոֆեսիոնալը «Սուպերմաման» ա, իհարկե։
Բա Մկոն քո մասին էդ ժամանակ ի՞նչ էր մտածում, հեչ պատկերացրե՞լ ես։ Էս ա ձեր ընկերությունը։ Ես որ քո դեմ գրում եմ՝ նորմալ ա, դու, որ գալիս ես կինոթատրոն ու պահանջում ինձ գործից հանեն՝ էլի նորմալ ա, բայց որ քո ընկերն ա ինձանից ակտիվ քո դեմ աշխատում, այ դա պիտի քեզ մտածելու տեղ տա։ Ու դա դեռ էն պարագայում, երբ իրավիճակ չի փոխվել է երկրում է))): Պատկերացնում ե՞ս՝ ինչ ա լինելու իրավիճակի փոփոխությունից հետո ))):
Ես քո տեղը բաց դատայով Պրահայի տոմս կպահեի գրպանումս, ժամանակը որ գա՝ պիտի շատ արագ թռնես, ազիզ ջան, էդ ժամանակ արդեն ոչ դերասանությունը քեզ կփրկի, ոչ էլ Սամվել Ալեքսանյանը»։