«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին այս տարի 1 միլիոն դոլարով քիչ գումար նվիրաբերվեց

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Հանգանակվել է 9.856.100 դոլար։

2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաև Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

Analitik.am