Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է իր մարզիչը համոզել իր ծնողներին, ովքեր դեմ են եղել, որ նա զբաղվի սամբո մարզաձևով: Այս մասին պետության ղեկավարն ասել է «Մարզիչ» ֆիլմի ցուցադրությունից հետո, փոխանցում է Լայֆը:
Պուտինի խոսքերով, ինչ-որ պահի իր ընտանիքը մտավախություն է ունեցել, որ սպորտի հանդեպ տարվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ուսման վրա․ «Ընդհանրապես, սամբոն նրանց թվում էր ինչ-որ սխալ բան: Նրանք ասում էին՝ դե, դա գրեթե ծեծկռտուք է, դրա համար պետք չէ դրանով զբաղվել»,-ասել է նախագահը:
Բայց ամեն ինչ փոխվել է, երբ Անատոլի Ռախլինն անձամբ է գնացել Պուտինի տուն և համոզել նրա ծնողներին, որ դպրոցում այդ մարզաձևն օգնելու է իրենց երեխային, արդյունքում պահպանվելու է նրա ֆիզիկական վիճակը, ինչպես նաև «օգնելու է ողջ կյանքի ընթացքում»:
«Եվ նրանք համաձայնեցին»,-ասել է պետության ղեկավարը։