ԲՀԿ-ն չի քննարկում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Այս պահին քննարկում չկա, որովհետև ինչքանով տեղյակ եմ՝ ուսանողները դադարեցրել են նստացույցը և պատրաստվում են քննարկումների Արայիկ Հարությունյանի հետ: Երբ իրենց քննարկումները կավարտեն, արդյունքները կտեսնենք, գուցե, քննարկենք: Արայիկ Հարությունյանի գործունեության մեջ բազմաթիվ մտահոգիչ կետեր կան, դա փաստ է», – նշել է Զոհրաբյանը: