Մահվան վկայականի մեջ անհրաժեշտ է հիշատակել հակաբիոտիկների հանդեպ կայունության մասին․ գիտնականներ

Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մասնագետները վստահեցնում են, որ մահվան վկայականում «մահվան պատճառ» տողում անհրաժեշտ է հիշատակել հակաբիոտիկների հանդեպ կայունության մասին։ Այսօրվա դրությամբ հակաբիոտիկների հանդեպ կայունությունը տարեկան սպանում է 700 000 մարդու, սակայն մահվան պաշտոնական վկայականներում դա չի նշվում։

Մասնագետները հիշեցնում են, որ ներկայում մանրէները, որոնք մահանում են դեղամիջոցների ազդեցությամբ, շատ արագ են տարածվում աշխարհում և սպանում են ոչ քիչ թվով մարդկանց։ Սակայն դրանց ճնշող մեծամասնության դեպքում նման վարակների զոհերի «մահվան պատճառ» նշվում է վարակն ինքը, ոչ թե հակաբիոտիկների հանդեպ անզգայունությունը։ Արդյունքում այդ մարդիկ համարվում են պնևմոնիայից կամ սեփսիսից մահացած։

The Telegraph-ը գրում է, թե Միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտի վերլուծաբանները վստահ են, որ հակաբիոտիկների հանդեպ կայունության հիշատակումը որպես մահվան պատճառ, պարզապես անհրաժեշտ է՝ դա կօգնի աշխարհի տարբեր երկրների իշխանություններին գիտակցել խնդրի ծավալը և սկսել պայքարել հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման դեմ։ Հենց տվյալ դեղամիջոցների չվերահսկվող օգտագործումն է հանգեցնում  դրանց հանդեպ մանրէների կայունությանը, ինչը բազմիցս ապացուցվել է փորձաքննություններով։

med.news.am