«ԿԳԱՍ նախարարի՝ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներից դուրս մղելու վերաբերյալ նախագիծը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից: Դրա դեմ բողոքի դուրս եկած ուսանողները մեզ հետ զրույցում ասացին, որ չեն պատրաստվում նահանջել և բողոքի ակցիաները շարունակելու են այնքան, մինչև չհասնեն իրենց նպատակին: Շարունակելու ենք պայքարել ակցիաներով, դասադուլներով, մինչև նախարարը չնահանջի»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողներից մեկը:
Մեկ ուրիշն էլ, թե. «Ռեկտորի ԺՊ-ի սենյակի մոտ էլ եթե պետք լինի, ակցիաներ կանենք, որ մեր ձայնը, ի վերջո, լսելի դառնա»:
Ու մինչ ուսանողները շարունակում են պայքարը, ԿԳԱՍ նախարարը եվրոպաներից այդպես էլ Հայաստան չի գալիս: Բայց չնայած դրան, արդեն անգամ իշխանական օղակներում են շշուկներ տարածվում, որ Փաշինյանը դժվար թե կարողանա երկար դիմադրել և սորոսականի համարում ունեցող այդ նախարարին պահել: Բանն այն է, որ այդ համառության արդյունքում արդեն Փաշինյանին են սկսել ուղղակիորեն կապել Սորոսի հետ: Կա նաև այն վարկածը, որ սորոսներից վախենալով է, որ Փաշի- նյանն ատամներով պահում է ԿԳԱՍ նախարարին:
Առավել ևս, որ Փաշինյանը, չնայելով սեփական վարկանիշին հասցվող ծանր հարվածին, ատամներով պաշտպանեց նաև ԿԳԱՍ նախարարի այնպիսի քայլը, ինչ- պիսին էր Մելինեի ֆիլմի համար ֆինանսավորում հատկացնելը, ինչը շրջանառության մեջ դրեց այն վարկածը, թե նա սորոսական ուղղությունից այն աստիճան է վախենում կամ սեփական իր կամքով ենթարկվում, որ սեփական վարկանիշն անգամ դրա դիմաց երկրորդական է: Եվ ահա իշխանական կուլուարներում շշնջում են, որ այս իրավիճակն արդեն այն աստիճան է սպառնալից դարձել, որ Փաշինյանն արդեն ստիպված է լինելու գնալ Հարությունյանի պաշտոնանկությանը: Ավելին՝ ոմանք արդեն նախապատրաստվում են ԿԳԱՍ նախարարի ազատվելիք հաստիքի համար պայքարին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: