Դոնալդ Թրամփը հիշեցնում է պապիկի, ում չի կարելի չհրավիրել հարսանիքի, որովհետև ծախսերն ինքն է փակում

ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն իր էջում գրում է.

«Ոչ մի քաղաքական գործիչ անակնկալներ չի սիրում: Դոնալդ Թրամփը հիշեցնում է պապիկի, ում չի կարելի չհրավիրել հարսանիքի, որովհետև ծախսերն ինքն է փակում, թեպետ բոլորը գիտեն, որ ցանկացած պահի սկանդալ կարող է սարքել:

Ճգնաժամի մասշտաբները գուշակել հնարավոր չէ: Վաշինգտոնում ոչ ոք չի կարող անհրաժեշտ հրահանգները տալ դեսպաններին, որ ուզում են իմանալ՝ ինչ կասի, կամ կանի Թրամփը: Մեկ պարզ պատճառով՝ դա միայն ինքը գիտի:

Ժերար Արո, Le Point (Ֆրանսիա)»