«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ քաղաքական նկրտումներ ունի, թերևս արդեն բոլորի համար պարզ է։ Ուրվագծվում է նաև առաջիկայում նոր քաղաքական կուսակցության հեռանկարը վերջինիս մասնակցությամբ։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վանեցյանը կուսակցություն է բացում Սամվել Կարապետյանի հետ, ասել է թե՝ նրա ֆինանսավորմամբ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանեցյանն այս օրերին ակտիվ բանակցություններ է վարում նաև «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում