«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ քաղհասարակության սեկտորում գործում են մի շարք ՀԿ-ներ եւ միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը հաճախ դառնում է այս կամ այն շրջանակի քննադատության կամ թիրախի առարկա։
Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ չէ եւ պատված է խորհրդավորության շղարշով։ Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Խոսքը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության մասին է։
Նախ՝ այս ընկերությունը ամենաշատն է ներգրավված ներկայումս ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում, ընդ որում՝ գրեթե ամենաուղղակի կերպով:
Մեր տեղեկություններով, ներկայիս մի շարք պաշտոնյաներ (այդ թվում՝ վարչապետի աշխատակազմում) ու պատգամավորներ հենց այս կազմակերպության «դաբրոյով» են «աթոռ» ստացել։
Թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ, Արեւմուտքից ՀՀ եկող հիմնական դրամաշնորհների աղբյուրը հանդիսանում է «Թրանսփարենսին», անգամ հայտնի Սորոսի դրամաշնորհները տրամադրվում են այդ կազմակերպության «քվոտայով»։
Թերթին մանրամասներ են հայտնի դարձել նաեւ այն մասին, որ հենց այս հիմնարկությունն է, որ անցած տարի տեղի ունեցած իշխանափոխության օրերին լայն թափով աջակցել է Փաշինյանին, ավելին՝ «Մերժի՛ր Սերժին» կարգախոսը հենց նրանց կողմից է առաջարկվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: