Հստակ է, որ Սամվել Ալեքսանյանը «Կամազ»-ներ է նվիրել Երևանի քաղաքապետարանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հատուկ շեշտելով, որ Ալեքսանյանին Հայաստանի կառավարությունն արդեն ընդունում է որպես խոշոր սեփականատիրոջ, այլ ոչ թե որպես ՀՀԿ-ական նախկին պատգամավորի:
Խաժակյանը նշեց, որ այս պահին չգիտի, թե քանի հատ «Կամազ» է Ալեքսանյանը նվիրել քաղաքապետարանին՝ հույս հայտնելով, որ քաղաքապետարանը կտա այդ ինֆորմացիան. «Ինձ համար զարմանալի է, թե ինչու մայրաքաղաքի այսօրվա իշխանությունները չեն անդրադառնաւոմ հարցին, թե ումից են նվեր ստացել այդ երկու և ավելի տասնյակ «Կամազ»-ները և ինչի դիմաց: Եթե նախապես հայտարարեին, որ «Ալեքս Հոլդինգը» ցանկանում է նվեր անել, դա թափանցիկ կլիներ, հասկանալի կլիներ: Սակայն եթե գաղտնի են պահում, ես հստակ խնդիր եմ տեսնում»:
Անի Խաչատրյանն իր հերթին հայտարարեց, որ առանձին խոսակցություններում Իմ քայլի անդամները հայտարարում են, որ «կա ինչ-որ մեկը». «Սակայն մենք չենք իմացել այդ մասին, հանրությունն էլ չի իմացել այդ մասին: Պետք է իմանալ, թե ինչի դիմաց են նվեր տալիս: Պետք է իմանալ նաև՝ արդյո՞ք հասարակությունը ցանկանում է նվեր ստանալ կոնկրետ մարդուց»:
Խաժակյանի խոսքերով, Երևանի իշխանությունները հավանաբար իմացել են, որ խնդիրներ կլինեն, դրա համար չեն բարձրաձայնել այդ մասին. «Այսօր համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ Դավթաշենում մի մեծ կառուցապատում է իրականացվել, որի դիմաց խնդրել կամ ակնկալել են այդ նվերը (ավելի քան 20 «Կամազ»): Այս տեղեկությունները պետք է պարզաբանվեն: Ես չգիտեմ, թե ով է այդ կառուցապատումն իրականացրել, պետք է հստակ թվեր ներկայացվեն: Ես վստահ եմ, որ նույնիսկ «Իմ քայլի» բոլոր անդամները տեղյակ չեն այդ նվերներից»:
Խաչատրյանը դրական է համարում, որ որոշ գործարարներ կարող են նվեր անել քաղաքին՝ որպես «մեղքերի թողություն», սակայն չի հասկանում գաղտնիությունը. «Եթե հիշում եք, գաղտնի էին պահում նաև պարգևավճարները: Երբ Վարդանյաններն այգի էին նվիրում Երևանին, ավագանին որոշեց՝ ընդունել այն, թե՝ ոչ»:
Հանրությանը ներկայացվել է, որ այդ ավելի քան 20 «Կամազ»-ները գնվել են բյուջեից:
Լույս խմբակցությունը հարցումով դիմել է քաղաքապետարանին, որպեսզի ներկայացվի ամբողջական ինֆորմացիան: Ընդդիմադիրները պատրաստվում են այդ մասին խոսել նաև այսօրվա նիստում: