Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՖՖ նախագահ պետք է ընտրել Նիկոլ Փաշինյանին:
Ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ առաջարկում եմ ՀՖՖ նախագահ ընտրել վարչապետ Փաշինյանին: ՀՀ Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին ստանձնեց Շախմատի Ֆեդերացիայի նախագահությունն ու ֆենոմենալ արդյունքներ գրանցեց՝ հայկական շախմատի փառքը բարձրացնելով համաշխարհային մակարդակի:
Ժամանակն է, որ ժողովրդի վարչապետը չխուսափի պատասխանատվությունից և ստանձնի ամենաժողովրդական սպորտաձևի՝ ֆուտբոլի ղեկավարումը՝ ապացուցելով, որ իր ձեռքից նույնպես ինչ-որ բան գալիս է, գոնե մի տեղ կարող է հաջողություն գրանցել, գոնե մի ոլորտում ունակ է արդյունքներ գրանցել:
Ժողովուրդը լավ ֆուտբոլ է ցանկանում, և քանի որ մեր ժամանակների «կինոյի տղեն», մեր ժամանակների «ալֆան և օմեգան», մեր ժամանակներում իրեն Քրիստոսի հետ համեմատող միակ փրկիչը ժողովրդի վարչապետն է, ապա հենց նա էլ պարտավոր է լավ ֆուտբոլ ապահովել՝ ստանձնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը»: