«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երիտասարդական տարբեր խմբեր ակցիաներ են անում ընդդեմ բուհերի մասին օրենքի, ընդդեմ բռնության, ԱԱԾ-ի մոտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջագայում է եվրոպաներում։
Նա նոյեմբերի 21-ին Մոսկվայում էր, 22-ին՝ Բելգիայում։ Հետո մի կարճ պահ հայտնվեց Երեւանում, որ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի համերգին, քանզի վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է։
Իսկ երեկ կրկին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպելու է հայ մշակութային գործիչների եւ Ֆրանսիայի հայկական դպրոցների հետ եւ ներկա է գտնվելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների համաժողովին։
Արձանագրենք, որ երեւանյան նստացույցի օրերին նա նախարարություն էր մտնում հետնամուտքից եւ ամեն ինչ անում էր, որ ուսանողների հետ չառերեսվի։ Հիմա էլ, փաստորեն, խուսափում է հանդիպումից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: