«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե չի բացառում, որ «Ստամբուլյան կոնվենցիան» կարող է այդպես էլ չներառվել ԱԺ օրակարգում:
«Ես կարդացել եմ «Ստամբուլյան կոնվենցիան»: Այս պահին չեմ կարող դիրքորոշում հայտնել, որովհետև օրակարգում չէ, հնարավոր է՝ երբեք էլ չլինի ԱԺ օրակարգում, դրա համար ձեռնպահ կմնամ դիրքորոշում հայտնելուց՝ հաշվի առնելով նաև, որ գործընկերներիս հետ դեռ չեմ քննարկել և չունենք ընդհանուր կոնսենսուս», – հայտարարել է պատգամավորը: