«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չտեսան պատից կախ տեսան ճակտից կախ
Կհիշե՞ք իշխանափոխությունից մի քանի շաբաթ անց մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Միրզոյան Արարատի մայրը սև իկռայից թունավորումով հիվանդանոցում ա հայտնվել: Իհարկե էդ լուրը տարծում էին, որ ցույց տային նորերի գյոռմամիշության չափերը, բայց հետո պարզվեց, որ Միրզոյանի մայրը իկռայից չի թունավորվել ու թեման փակվեց:
Հիմա երեկ էս մեր «համեստ», ապառիկները չփակելու հետևանքով սև ցուցակներում հայտնված Արարտը իր մերձավորներին (26-28 հոգու) տանում ա խաշ ուտելու ու երևանյան ռեստորաններից մեկում միանգամից 290.000 դրամի հաշիվ ա փակում: Հիմա մեկդ ասեք, որ սա արդար ա ու ասեք, որ սովորական աշխատավարձով ապրող մարդն իրան կարար տենց բան թույլ տար: Պարզ ա չէ՞, որ Միրզոյան Արարատը մինչև իշխանական կայֆերից օգտվելը նման բան իրան չէր կարա թույլ տար, պարզ ա չէ՞, որ մարդը, որ չի կարում ապառիկ փակի սենց կայֆերի մասին երազել անգամ չէր կարա:
Հիմա, տիկնայք և պարոնայք, մեր գեղցիները այ սենց կայֆերի մեջ են ու էդ նրա համար, որ դուք հասկանաք, որ չտես, աչքակապ ու անկուշտ գեղցիներին իշխանություն տալ չի կարելի: Այ, երբ սա կհասկանաք էդ ժամանակ Միրզոյան Արոն նորից կվերադառնա իր մի քանի հարյուր հազար աշխատավարձին ու նորից նույն համեստ ու ամաչկոտ պլանքյաշ տղեն կդառնա, իսկ մինչև էդ դուք սովից զկռտացեք, իսկ Արարատը թող 290 հազար դրամի խաշ պատիվ տա»:
Ավելի ուշ Սամսոնյանը կիսվել է ԱԺ նախագահի պատասխան գրառմամբ, որում վերջինս մասնավորապես գրել է.
«Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար։
Քիչ առաջ տեսա իմ և այս միջոցառման մասին մի զզվելի գրառում, որում առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար դատական հայց եմ ներկայացնելու հեղինակի դեմ։
Գրառման հեղինակը ոչ թե սխալ տեղեկություններ ունեցող մի քաղաքացի է, այլ էժանագին խաբեությամբ և մանիպուլիացիայով մեր քաղաքական թիմին վարկաբեկելու համար ջանք չխնայող մեկը՝ կարծեմ ինչ֊որ ՀԿ ղեկավար, “Անտիֆեյք” կայքի հիմնադիր ու քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնող մեկը։
Գրառման մեջ կասկած է հայտնվում, թե ինչպես ես այդ հաշիվը կարող էի վճարել՝ ապրելով միայն աշխատավարձով։ Դե ինչ, եթե դա է հույսներդ՝ մեզ կապել ինչ֊որ կոռուպցիոն ապօրինի եկամուտների հետ, ապա ձեր գործն ավելի անհույս է և դուք ավելի անճար, քան ինձ թվում էր։
Նաև պնդում է արվում, թե ես այդպիսի բան ինձ նախկինում չէի կարող թույլ տալ, ու անգամ իմ ապառիկները չէի կարողանում փակել։ Ասեմ, որ մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը ես շատ բարձր վարձատրվող աշխատանքներ եմ ունեցել։ Ասենք՝ այժմյան աշխատավարձիս շուրջ կրկնակին։ Իսկ ապառիկի վերաբերյալ կատակս կարող եք գտնել ԱԺ համապատասխան նիստի տեսագրությունում՝ ասում եմ, որ ես մոռացել էի վճարել ՃՈ տուգանքը, ինչի համար էլ հաշիվներս սառեցվել էին։ Այս թեման այլ լույսի ներքո ներկայացնողներն ուղղակի էժանագին և անպատիվ խաբեություն են անում։
Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերը ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը։
Ինչ վերաբերում է ռեստորանների ցանցին, որի անունը դեռ չեմ նշում, կարծում եմ այդ ընկերությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հաճախորդի տվյալների հրապարակման համար և հանուն իր իսկ բարի համբավի պարզի իր ներսում այդ հրապարակման աղբյուրը։
Հ.Գ. Քննարկման առարկա գրառումը՝ առաջին երկու մեկնաբանության մեջ։
Հ.Հ.Գ. Սա իհարկե չփչացրեց այն ջերմ զգացումը, որն ունեցա ձեր շնորհավորանքներից, բարեմաղթանքներից, ոգևորող և միաժամանակ պարտավորեցնող խոսքերից։ Անչափ շնորհակալ եմ»։
«ԱԺ Նախագահի մակարդակը
Արարատ Միրզոյանն իր էջում բոլոր գրածներս հաստատեց ու ինձ դատի տալու «բոթ» հայտնեց: Ճիշտ ա ես վստահ եմ, որ Արարատ միրզոյանը ինձ դատի չի տալու ու դատարանում ապացուցի, որ ինքը պլանքյաշ չի այլ երկրի երկրորդ պաշտոնյան, բայց ասեմ` սիրով սպասում եմ Արարատ Միրզոյանի հայցադիմումին:
Մնացած էժանագին ու պաշտոնյային ոչ հարիր լակոտական լեքսիկոնին չեմ անդրադառնում` էդ իրանց մենաշնորհն ա, բայց մի մեեեեծ «ԲԱՅՑ» կա. Արարատ ջան, «Իրազեկ…» ՀԿ-ի ղեկավարը ձեր «ջեբի» մարդն ա իմ հետ չխառնես հանկարծ, լավ կարդա մեր թե՛ կազմակերպության, թե՛ կայքի անունը ու պատրաստվի վաղը մյուս օրը ցուցմունք տաս թե ինչի՞ էիր ահաբեկում ու շարունակում ահաբեկել ձեր սիրած ռեստորանին: Մնացածը հաջորդիվ…»,-պատասխանել է Սամսոնյանը: