Գրեմը Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակել է Թրամփի ադմինիստրացիայի խնդրանքով

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի խնդրանքով:

Գրեմի խոսքերով, ինքը վատ է զգացել Բոբ Մենենդեսի բանաձևն արգելափակելով, հաջորդ անգամ նման բան չի անի:

Անցած շաբաթ Մենենդեսն ու Թեդ Քրուզը կրկին ներկայացրել էին ցեղասպանության բանաձևը, սակայն այս անգամ էլ այն արգելափակել էր Դևիդ Փերդյուն՝ նշելով, որ այն վտանգում է Թուրքիայի հետ բանակցությունները:

Analitik.am