6 պարզ օրինակ, թե ինչպես է համացանցը փոխել մեր կյանքը

2019 թվականին մենք կարող ենք ներբեռնել գիգաբայթերով տեղեկատվություն և առցանց ցանկացած բան սովորել: Մի քանի պարզ օրինակներ, թե որքան արագ է ինտերնետը փոխել մեր կյանքը:

1. Մեծացել է սիրողական բովանդակության որակը և քանակը

Շատերս կհիշենք հին ձայներիզները, որոնց վրա նկարահանված տեսանյութերը կարելի էր տեսնել միայն էկրանին մեծ սև-սպիտակ գծերով։

Դրանից հետո հայտնվեցին CD սկավառակները՝ փոքր հիշողությամբ և ցածր որակով։ Երկար սպասված ֆիլմերը ևս վաճառվում էին նման սկավառակներով և շատ ցածր որակով։

Իսկ լուսնկարվելը, կամ համացանցում նկար ունենալը հնարավոր էր միայն մեծ և կարևոր առիթների դեպքում։
Այժմ սովորական սմարթֆոնով նկարահանված և մոնտաժված ցանկացած տեսանյութ մի քանի անգամ ավելի լավ որակ ունի և ամպային ծառայությունների միջոցով հիշողությունը ևս անսահմանափակ է թվում։

2. Մեզ պետք են միայն բարձր արագություններ

Զրոյականների կեսերին mp3 ֆորմատով մեկ երգը ներբեռնվում էր մի քանի րոպեում, իսկ հոսքային տեսանյութ ընդհանրապես չկար: Կայքերում գերակշռում էին տեքստային բովանդակությունը՝ շատ երկար գրաֆիկայի էջեր: Եվ անսահմանափակ տնային ինտերնետը 256 կիլոբայթ/վ արագությամբ համարվում էր լավ առաջարկ:

Այսօր անհնար է պատկերացնել, որ ցանկացած կայք մուտք գործելը կարող է տևել ավելի քան մի քանի վայրկյան, իսկ ֆիլմը չի կարելի դիտել անմիջապես կայքում: 2019 թվականին դուք կարող եք դիտել տեսանյութը full HD ֆորմատով, վերբեռնել ձեր բջջայինից և վայրկյաններ անց այն հասանելի դարձնել միլիարդավոր օգտվողներին: Ինտերնետում գիրք գտնելն ավելի արագ է, քան ձեր սեփական համակարգչում՝ մատչելի և արագ ինտերնետի շնորհիվ:

3. Շատ են գադջեթները

Dial up դարաշրջանում, երբ հեռախոսային գծով էին միանում ինտերնետին, ստացվում էր կամ լինել համացանցում, կամ ինչ-որ մեկին զանգահարել: Տանը կարող էր լինել միայն մեկ համակարգիչ, իսկ բջջային ինտերնետը թույլ էր տալիս ներբեռնել ռինգթոն կամ դիտել եղանակը:

Հիմա ամեն տարի տասնյակ նոր գադջեթներ են հայտնվում, և ցանցին դրանց միացումը արդեն անհրաժեշտություն է: Եթե տարիներ առաջ ինչ-որ տեղեկատվությունը մեկ սարքից մյուսը փոխանցելու համար պետք էր կատարել մի քանի երկար գործողություն, ապա հիմա դա վայրկյանների խնդիր է:

2019 թվականին նույնիսկ սառնարաններն են խելացի։ Խելացի տեխնոլոգիան սովորել է ինքնուրույն փոխանակել տվյալները համացանցի միջոցով: Օրինակ` այն կարող է ներբեռնել բաղադրատոմսեր, ապրանքներ պատվիրել առցանց խանութում, նույնիսկ զանգահարել ոստիկանություն, եթե գողերը փորձեն խելացի տուն մտնել:

4. Հայտնվել են նոր հնարավորություններ սովորելու համար

Մենք նախկինում գնում էինք տարբեր դասընթացների, այժմ մենք ունենք ինտերնետ: YouTube-ի վիդեո-դասընթացների միջոցով դուք կարող եք ցանկացած բան սովորել՝ կարել, պատրաստել կամ նույնիսկ վերանորոգել մեքենան կամ տեղադրել ջրամատակարարում: Եվ դա լիովին անվճար է:

Եվ ուսուցիչ գտնել համացանցում նույնպես հեշտ է: Կան կրթական հարթակներ յուրաքանչյուր ճաշակի և բյուջեի համար, ինչպես նաև տեսազանգերով դասեր. կարող եք սովորել որտեղ և երբ հարմար է: Վեբինարները, վիդեո դասընթացները, առցանց մարաթոնները հսկայական արդյունաբերություն են՝ միլիոնավոր մասնակիցներով և միլիարդավոր շրջանառությամբ: Այն օգնում է դառնալ ավելի լավը, նոր բաներ սովորել, կիսել ձեր գիտելիքները այլ մարդկանց հետ։

5. Նոր մասնագիտություններ և աշխատանք՝ տնից

Ինչո՞ւ մի քանի ժամ ծախսել գրասենյակի ճանապարհին, եթե կարող ես պարզապես վերցնել նոութբուք և աշխատել տնից կամ սրճարանից: Աշխարհում ավելի ու ավելի շատ գործատուներ խթանում են այս ձևաչափը: Եթե աշխատողը աշխատում է տնից, ապա հարկ չկա գումար ծախսել գրասենյակի վարձակալության, սարքավորումների, կոմունալ վճարումներ և սուրճ գնելու և պահպանելու վրա: Եվ պատշաճ ինքնակարգապահությամբ «բազմոցից» աշխատելու արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել, քան գրասենյակում՝ ավելի արագ ինտերնետի և հզոր համակարգչի շնորհիվ:

Նոր ժամանակ` նոր մասնագիտություններ: Բարձր արագությամբ ինտերնետը մեզ տվել է առցանց տրաֆիկի մենեջերներ, տվյալների վերլուծաբաններ, վեբ վերլուծաբաններ, SMM մասնագետներ: Աշխատանքի նկատմամբ մոտեցումը փոխվել է: Դուք կարող եք ոչ միայն աշխատել աշխարհի ցանկացած վայրից, այլ նաև գտնել այն ժամանակային գոտիներում հաճախորդներ, որոնք համապատասխանում են ձեր կենսաբանական ռիթմին:

6. Մենք միանգամից կարող ենք անել տարբեր բաներ

Մեր ծնողները հազիվ թե կարդային թերթը և միաժամանակ հեռուստացույց դիտեին: Իսկ մենք բացում ենք մի շարք էջեր բրաուզերներում, միաժամանակ լսում ենք պոդկաստ և հետևում սմարթֆոնի էկրանի ծանուցումներին։ Մենք կարող ենք միանգամից հարյուր բան անել՝ շփվել մի քանի զրուցարաններում, կիսվել սոցիալական ցանցերում լուսանկարներով, կարդալ նորություններ և ստուգել, թե որքանով է հավաստի տեղեկատվությունը: Այո, և դիտել սերիալը մեկ աչքով:

Ժամանակակից մարդը չի կարդում այնքան, որքան նա տվյալներ է սկանավորում՝ կարևորելով հիմնական տեղեկատվությունը: Սա ունի միայն մեկ թերություն. կենտրոնանալը շատ դժվար է: Պարզ թեստ. քանի՞ անգամ շեղվեցիք հոդվածը կարդալիս` հաղորդագրությունները ստուգելու համար:

168.am