Գլխավոր դատախազության դիմաց երեկվանից մեկնարկած բողոքի ակցիաներն այսօր էլ շարունակվել են: Հավաքվածների պահանջը մեկն է՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է հրաժարական տա ու պատասխանատվության ենթարկվի։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ իրենց կարող է միանալ ցանկացած քաղաքացի, ով տուժել է գլխավոր դատախազի ապօրինի գործողությունների, անգործության, կառոպցիոն սխեմաների և այլնի պատճառով:
Ակցիա ակտիվ մասնակիցներից Մարինա Պողոսյանի խոսքով՝ «նախկին ռեժիմի ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը նոր Հայաստանում անելիք չունի»: Վերջինս նշում է. «Գլխավոր դատախազը պիղծ քաղաքականություն է վարում` կիսագրագետ մտերիմներին դատախազ կարգելով ու դատական գործերին ընտրովի ու կամայական միջամտելով: Վարչապետը միայնակ չի կարող էս աղբը մաքրել, մենք էլ պիտի օգնենք»,-նշեց Մարիան Պողոսյանը:
Այսօր՝ ակցիայի 2-րդ օրն արդեն տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում՝ գործարարներ, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողներ, տեսախցիկի առաջ իրենց պատմություններով էին կիսվում ու նշում այն հիմքերը, որոնցով պահանջում են դատախազի հրաժարականը:
Ակցիա այլ մանրամասներ՝ այստեղ