Հայաստանի մշակույթը Արթուր Ջանիբեկյանի դստեր աչքերով

«Comedy Production»-ի հիմնադիր տնօրեն, «Գազպրոմ  մեդիա ժամանցային  հեռուստատեսության»  ղեկավարի առաջին տեղակալ Արթուր  Ջանիբեկյանի կինն ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր նկարածը՝ նվիրված հայկական մշակույթին:

8-ամյա Էվայի՝ «Հայաստանի մշակույթը» խորագրով նկարում պատկերված են Հայաստանի դրոշը, Արարատ լեռը, հայկական եկեղեցի, այբուբեն, դուդուկ, ազգային տարազ, կուժ և խաղող, պտղատու ծառ, ինչպես նաև հայկական միասնությունը խորհրդանշող նուռ:

Իր նկարում Էվա Ջանիբեկյանը պատկերել է նաև հայկական ընտանիք, որը հիշեցնում է իրենց ընտանիքը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը:

Analitik.am