36-ամյա ուկրաինուհին հայտարարել է, որ ինքը Պուտինի կինն է…

Ուկրաինայի քաղաքացի 36-ամյա Նատալյան փորձել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ներկայանելով որպես վերջինիս կինը: Այս մասին հայտնում է Լենտան:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին: Երիտասարդ կինը Կարմիր հրապարակում բղավել է, որ Պուտինի կինն է ու ուզում է հանդիպել նրա հետ:

Կնոջը բերման են ենթարկել, ինչից հետո ուղարկել են հոգեբուժարան, քանի որ վերջինիս մոտ շիզոֆրենիայի նշաններ են նկատվել:

Analitik.am