Յակուտիայում աշակերտներն այսուհետ ամեն օր կատարելու են Ռուսաստանի հիմնը, նպատակ են դաստիարակել պատասխանատու անձնավորության և հայրենասերի: Համապատասխան հրամանը ստորագրել է հանրապետության ղեկավար Այսեն Նիկոլաևը:
Հրամանն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 21-ից: Բացի դրանից, խորհրդարանին հանձնարարվել է կատարելագործել հայրենասիրական, հոգևոր-բարոյական հարցերում դաստիարակությանը վերաբերող օրենսդրությունը:
Հանրապետության ղեկավարի հրամանը ոչ միանշանակ է ընդունվել, սակայն բոլորը մի հարցում նույն կարծիքն ունեն՝ հիմնի կատարումը չպետք է լինի դասաժամի 45 րոպեների ընթացքում: