Յուրաքանչյուր օր ալկոհոլ օգտագործելը կարող է մեծ վտանգ ներկայացնել առողջության համար, իսկ երեկոյի ընթացքում մեկ գավաթով սահմանափակվել չկարողանալն արդեն խոսում է կախվածության մասին: Նման եզրահանգման է եկել ֆրանսիացի բժիշկ Մոկկա Լորբերգը: Փոխանցում է «Известия»-ն:
Բացի այդ, ալկոհոլից հրաժարվելու անկարողությունը, չնայած հասցված վնասներին և հետևանքներին, համարվում է ալկոհոլից կախվածության ախտանիշ: Նախանշաններից է նաև այն, երբ մարդու առօրյա կյանքը պտտվում է ալկոհոլի և այն ձեռք բերելու մտադրության շուրջ:
«Եթե Դուք խմում եք առաջին գավաթը, որպեսզի հագեցնեք խմելու ծարավը, իսկ հետո որոշ ժամանակ Ձեզ լավ եք զգում, դա ևս խոսում է կախվածության մասին: Խմիչքի ընտրությունը չի ազդում կախվածության վրա: Նույնիսկ մեկ գավաթ կարմիր գինի օրական խմելը պարունակում է վտանգ, չնայած այն հանգամանքին, որ այն համեմատաբար քիչ ալկոհոլ է պարունակում»,- ասել է Լորբերգը: