«Այստեղ են ասել` իյա, իրո՞ք»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակտիվացել է, նույնիսկ իր հնարավոր կալանավորման մասին խոսեց: Հիմա էլ տեղեկություններ են տարածվում, թե նա ժամանակին ուղիղ կապ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանի գրասենյակը որոշեց հատուկ հայտարարություն անել, որ Ս. Սարգսյանը երբեւէ չի հանդիպել Ն. Փաշինյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել է. «Ուղղակի ունեն ուշադրության պակաս` հերթական անգամ փորձելով իրենց անունը կապել Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Իրենք ամեն անգամ սրտաճմլիկ կհայտարարեն դատվելու, ձերբակալվելու մասին… Իրենք միանշանակ մերժված են: Դեռ մեծ-մեծ էլ խոսում են ու ասում են, թե միակ ընդդիմությունը այսօրվա իշխանություններին մենք կարող ենք լինել, այստեղ են ասել` իյա, իրո՞ք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: