Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հիմնավորված է համարել դատավոր Գագիկ Հեբոյանին եւ առաջադրված մեղադրանքը, հայտնում է Pastinfo-ն։
Քիչ առաջ հրապարակված դատավճռի համաձայն՝ Գագիկ Հեբոյանը մեղավոր ճանաչվեց կաշառք ստանալու համար և դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, որը չի կարող գերազանցել 1 մլն 714 հազար 160 ՀՀ դրամը, իսկ փաստաբան Վ. Դանիելյանին մեղսագրվող կաշառք ստանալու օժանդակության արարքը վերավորակվեց կաշառքի միջնորդության։
Փաստաբանը դատապարտվեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։ Հաշվի առնելով նախաքննության փուլում կալանքի տակ գտնվելու 1 ամիս 5 օրը՝ վերջնական պատիժ է սահմանվել 1տարի 10 ամիս և 25 օր ազատազրկումը։ Դատարանը՝ Դանիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել է անփոփոխ՝ մինչև դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Գ. Հեբոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: