«Երևանում ինչ-որ գազելի շոֆեր կարա սալոնից դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա կնոջս աչքի առաջ իմ վիզը կտրի». դերասանն ահազանգում է

Դերասան Արտյոմ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Դերասանը նշում է, որ մեծ ուրախությամբ է վերադարձել Հայաստան, սակայն տեղի ունեցած միջադեպը ստվեր է գցել նրա տրամադրության վրա։

«Պարզվում ա՝ օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ գազելի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս կնոջս աչքի առաջ: Դեպքը որ եղել է, դիմացի մայթում կանգնած էր ոստիկանության մեքենա, հույս կար, որ կենդանի կմնայի, բայց ոչ մի ձայն-ծպտում չլսվեց»,- նշում է դերասանը և հավելում, որ այսուհետ իր մեքենայում էլ է սառը զենք պահելու։