«Պատմությունը հետ կթերթենք ու ցույց կտանք՝ ով որտեղ ոնց է քվեարկել, ինչի է խոսել և իրեն ոնց է պահել». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած նախագծի շուրջ աղմուկն արվում է մեկ նպատակով։ «Այստեղ խնդիրը «բոլոլա» սարքելու մեջ է, նպատակը՝ քաղաքական»,- ասաց Ա. Սիմոնյանը։

Ըստ նրա՝ հեղափոխություններից հետո ընդունված է հասարակությունների մեջ  ազգայնական ու սուր էմոցիոնալ թեմաների շուրջ ինչ-որ ալիք բարձրացնելը, և  այնպես չէ, որ մեր Սահմանադրությամբ այդ ամենը թույլատրելի է կամ թույլատրելի չէ։

«Այստեղ նպատակը՝ այլասերված, այլասերությունը պաշտպանող, հայկականության հետ կապ չունեցող, միևնույն ժամանակ՝ թուրքական և շատ վատ մշակույթ ունենալով ներսում՝ փորձել մարդկանց, ովքեր դրսում սովորել են, եկել են Հայաստան ու փորձում են երկրին օգուտ տան, Հայաստանը զարգացնեն, այդ մարդկանց սարքել՝ սկսած սատանայապաշտից մինչև այլասերված։ Էս է նպատակը, նպատակը քաղաքական է։ Ուրեմն թող բոլորը հիշեն՝ ՀՀ իշխանությունը, «Իմ քայլը» դաշինքը  ամենահայկական, ամենաավանդապաշտ, ամենաաշխարհիկ և ամենա-ամենա խմբակցությունն ու իշխանությունն է։ Մի փորձեք Հռոմի պապից կաթոլիկ լինել, որովհետև պատմությունը հետ կթերթենք ու ցույց կտանք՝ ով որտեղ ոնց է քվեարկել, ինչի է խոսել և իրեն ոնց է պահել։ ՀՀ քաղաքացիներն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում ու ինչ են փորձում անել»,- ասաց նա։

Մանրամասները՝ առաջիկա տեսանյութում