Նոյեմբերի 22-ից Twitter-ն ամբողջությամբ կարգելի քաղաքական գովազդը

Twitter-ը որոշել է իր հարթակում ամբողջությամբ արգելել քաղաքական գովազդը, հայտարարել է սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսին, հաղորդում է Life.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ նա նշել է, որ սոցցանցում քաղաքական հայտարարությունների հրապարակումը պետք է վաստակել, այլ ոչ թե գնել:

Նշվում է, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից, որպեսզի գովազդատուները ժամանակ ունենան տեղեկացնելու իրենց հաճախորդներին:

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում Twitter-ի ղեկավարության կողմից քաղաքական գովազդն արգելելու որոշումը «շատ հիմար» են որակել:

«Twitter-ը մերժել հարյուրավոր միլիոն դոլարների շահույթ հետապնդելու հնարավորությունը, սա շատ հիմար և անարդար քայլ է բաժանորդների նկատմամբ», – ասված է Թրամփի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Tert.am