ԱՄՆ-ում ցմահ դատապարտյալը սխալմամբ ազատ է արձակվել Ջորջիա նահանգի Ռեյդսվիլի պետական ուղղիչ հաստատությունից, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fox-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թոնի Մայկոն Մյունոս-Մենդեսը ցմահ ազատազրկման էր դատապարտվել բռնաբարության և անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար:
Նշվում է, որ ներկայում ոստիկանությունը փնտրում է 31-ամյա հանցագործին: