Ասել եմ ու կրկնում եմ, որ Արթուր Վանեցյանն իմ ընկերն է. Սասուն Միքայելյան

Ես ասել եմ, որ Արթուր Վանեցյանն իմ ընկերն է ու նորից եմ ասում դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԿՄ վարչության ղեկավար, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Միքայելյանը նշել է, որ ինքը գայլային օրենքներով չի շարժվում, գայլերի մեջ, եթե մեկից արյուն է դուրս գալիս, բոլորը թափում են վրեն ու խեղդում. «Նա մեզ հետ ճանապարհ է անցել: Ես նույն բանն ասել եմ նաև Դավիթ Սանասարյանի ժամանակ: Ես Վանեցյանի հետ խնդիր չունեմ»:

Հարցին՝ եթե պարզվի, որ Վանեցյանը դավադրություն է կազմակերպում, էլի իր ընկերը կմնա՞, պատգամավորն ասել է, որ պետք չէ այլ տեղ տանել. «Որևէ մեկը չի կարող նրան դավադրության մեջ անհիմն մեղադրել ու նման հարցեր տալ»:

Analitik.am