ԲԴԽ հայտարարությունը՝ դատավորի՝ ատրճանակով սպառնալու միջադեպի հետ կապված…

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին Բարձրագույն դատական խորհուրդը իրազեկված է, այժմ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։

Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից:

ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց, մինչև կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները։

Բարձրագույն դատական խորհուրդ

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզում վարչական դատարանի դատավորը, ատրճանակը ձեռքին, սպառնացել է սպանել դեպքի վայր մեկնող հրշեջ-փրկարարներին: