Գերմանիայի Վերմելկիրխեն քաղաքում բաց կանաչ մազածածկույթով շնիկ է լույս աշխարհ եկել, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է Stern պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իր հազվագյուտ գույնի պատճառով շան ձագին Մոհիտո են անվանել:
Անասնաբույժ Քրիստիան Դիմիտրիադիսը պարզաբանել է, որ նման գույնի պատճառը բիլիվերդինն է՝ լեղու կանաչ գունանյութը, որն արտազատվել է ընկերքի շերտազատման ժամանակ՝ նախքան շան լույս աշխարհ գալը: Նա նշել է, որ Մոհիտոյի մազածածկույթի կանաչը ժամանակի ընթացքում կվերանա:
Մոհիտոն ծնվել է ութ եղբայրների և քույրերի հետ, որոնց մազածածկությն անսովոր գույն չունի: