Նախկին նախարարն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը եւ 1 ամիս առաջ «Հյուսիս-հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Սեպտեմբերին քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել Առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը եւ Սարգսյանին ազատ արձակել` 10 մլն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք` ըստ մեղադրանքի` Գուրգեն Սարգսյանը Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի հետ միասին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ կնքել է երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ, որոնց ծագումը թաքցվել է տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: