Facebook-ը պատրաստվում է նորություններին եւ լրագրողությանն իր աջակցության մասին «մեծ հայտարարություն» անել

Facebook-ը պատրաստվում է «մեծ հայտարարություն» անել՝ ուղղված նորություններին եւ լրագրողությանն աջակցությանը։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ Librа-ի թեմայով ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտնում է AFP-ը։

Նրա խոսքերով, առաջատար սոցցանցն առաջ է շարժվում «Բարձրորակ լրագրողության աջակցության» նախագծի իրականացման հարցում։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, Facebook-ի «նորությունների հավելվածի» (News Tab) մասին է, որը պրոֆեսիոնալ տեղեկատվական կազմակերպություններից հոդվածներ պարունակող առանձին բաժին կլինի։

«Ավելի ուշ, այս շաբաթ, մենք նորությունների եւ լրագրողության մասին մեծ հայտարարություն կունենանք»,- ասել է նա օրենսդիրներին։ Ցուկերբերգի խոսքերով, դրանք կլինեն «բարձրորակ նորություններ, եւ ոչ թե միայն սոցիալական կոնտենտ»։

news.am