Թրամփը հայտարարել է, որ ԻՊ-ն «ամբողջությամբ վերահսկողության տակ է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ «լիակատար վերահսկողության» մասին: Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողներին հետ զրույցում:

«Իսլամական պետությունը լիովին վերահսկողության տակ է, և մենք շարունակում ենք ավելի շատ ճնշել նրանց: Մենք ունենք հրաշալի իրավիճակ»,- ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է Սպիտակ տունը:

Թրամփը նաև նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակից լինել ԻՊ-ի ոչնչացմանը:

«Մենք համաձայնության ենք եկել, ըստ իս, քաղաքակրթության շահերից ելնելով, որը դուրս է Թուրքիայի, Սիրիայի և բոլոր այն պետությունների սահմաններից, որոնք կարող են ներգրավված լինել այս սարսափելի պատերազմում, որը կարող է միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել: Մենք կարողացանք ինչ-որ բան անել»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել են 120 ժամով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունը կասեցնելու մասին:

Tert.am