Ռիհաննան՝ իր՝ հղիության լուրերի մասին

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան հերքել է իր հղիության վերաբերյալ լուրերը՝ Instagram-ում համարձակ տեսանյութ հրապարակելով բիկինիով։ Նա քայլելով այնպես է անցել, որ կողքից երեւա իր փորը, որպեսզի ոչ ոքի մոտ կասկած չմնա, որ երգչուհին դեռեւս չի պատրաստվում մայր դառնալ:

Ավելի վաղ Ռիհաննան հաստատել է Սաուդյան Արաբիայից միլիարդատեր Հասան Ջամիլի հետ սիրավեպի վերաբերյալ տեղեկատվությունը, որի հետ սկսել է հանդիպել 2017 թվականին: Եվ այդ ժամանակ էլ հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ, բոլորն իսկույն կսկսեն խոսել իր հղիության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am