ՄԻՊ-ն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը

ՄԻՊ-ն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի՝ Սահմանադրության 40-րդ հոդվածով երաշխավորված ազատ տեղաշարժման իրավունքը խախտվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Ամիսներ առաջ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով ցանկանում էր երեք օրով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն նրան թույլ չէի տվել հատել սահմանը՝ նշելով, որ համակարգում նրա ելքի վրա արգելանք էր դրված, չնայած այն հանգամանքին, որ մեկնելու համար Գեւորգյանն ունեցել է դատարանի համապատասխան գրություն: Սրա կապակցությամբ պաշտպանը դիմում-բողոք էր հասցեագրել ՄԻՊ-ին, որն էլ ավելի ուշ վարույթ էր ընդունվել:

Ի պատասխան դիմում-բողոքի՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ կոնկրետ դեպքում խոսքը գնում է մարդու հիմնարար՝ ազատ տեղաշարժման իրավունքի մասին, ուստի դատարանը հարցը պետք է վեր դիտարկեր ֆորմալ ընթացակարգերի մակարդակից՝ այն լուծելով որոշում կայացնելու միջոցով. «Ըստ ՄԻՊ-ի՝ կոնկրետ իրավիճակում Ոստիկանության կողմից դատարանի որոշման չկատարման գործոն է եղել այն, որ դատարանը հարցին անդրադարձել է ոչ թե պատճառաբանված որոշմամբ, այլ օրենքով չնախատեսված փաստաթղթով՝ գրությամբ, այն էլ՝ միասնական պրակտիկայի բացակայության պայմաններում»,-մեզ հետ զրույցում նշեց Էրիկ Ալեքսանյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: