«Այսպիսի արտահայտության համար որևէ նորմալ երկրում երկրորդ վայրկայանին հրաժեշտ կտային մանդատին». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արդեն «հայտնի» արտահայտությունը լսեցի, դիտեցի արգահատանքով, նողկանքով, անգամ ականջներիս չհավատալով։

Չէ, «Իմ քայլը» խմբակցությունից, եթե անկեղծ, մտքի թռիչքներ չեմ սպասում, վաղուց չեմ ապասում… բայց բարոյականության, փողոցային երևականության և տղամարդկային էության այսպիսի անկումը, ավելի ճիշտ՝ ինքնաբացահայտումը աներևակայելի էր։ Վստահ եմ, որ այս զգացումն է ունեցել նրան լսած յուրաքանչյուրը, Արփինեի հետ այդ վիրավորանքը կիսել, վրդովվել ու ապշել են հարյուրավոր կանայք։

Արփինե Հովհաննիսյանն իր քաղաքական ու մարդկային փորձառությամբ, վստահ եմ կարհամարհի․․․ կմնա այս՝ ԱՔ տեսակի գոյության դառնությունն ու այն իրողությունը, որ հայտնի խոսքերի հեղինակը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է․ առաջնային մանդատ կրող մեկը, ով խոստանում է «նոր Հայաստան» կերտել։

Ի դեպ, այսպիսի արտահայտության համար որևէ նորմալ երկրում երկրորդ վայրկայանին հրաժեշտ կտային մանդատին։ Իսկ նոր Հայաստան կերտող և արժեքային, բարոյական ու քաղաքական այսպիսի նշաձող կրող, ԱԺ հանձնաժողովի նախագահը ապրիլյան պատերազմի ուսումնասիրությանն է լծվել։ Դժվար չէ պատկերացնել, որ քաղաքական ընդդիմադիր ուժի ներկայացուցչի հետ հանդուրժողականության, զսպվածության և կրթվածության այսպիսի զինանոցից օգտվողն ինչ «անաչառ, անկողմնակալ» ուսումնասիրություն կանցկացնի։

Իսկ ապրիլյան պատերազմին՝ զգույշ, մաքուր հոգով, մաքուր սրտով, բարոյական ու պետական բարձր չափանիշներով մարդիկ, գործիչներ պիտի մոտենան․․․

Իմ խեղճ, նոր Հայաստան․․․քեզ շարունակում են բզկտել․․․»: