«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ կադրերի վարչության պետ Ասատուր Վարդանյանն օրերս ազատվել է աշխատանքից՝ հավանաբար, թոշակային տարիքի պատճառով:
Ուշագրավն այն է, որ Վարդանյանը ՊԵԿ-ից հեռացել է ոչ դատարկաձեռն: Ավելին՝ ամբողջ համակարգը վրդովված խոսում է Վարդանյանի ստացած վերջնահաշվարկից ու պրեմիաներից:
Մեզ հասած տեղեկություններով՝ նա վիթխարի վերջնահաշվարկ է ստացել, դրանից բացի եւս 3-4 մլն դրամ, թերեւս որպես պարգեւատրում:
Համակարգում զայրացած են, թե ինչու պետք է կադրերի վարչության պետը ազատվի եւ մոտ 10 հազար դոլարի չափ փող ստանա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: