«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք Ս. Աղինյանի՝ 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ս. Աղինյանի հանձնած փոխառության չափը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 4000000 ՀՀ դրամ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ՀԾԿՀ անդամի դրամական միջոցները կազմել են 1 200 000 ՀՀ դրամ և 13 000 ԱՄՆ դոլար: Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 6 242 196 ՀՀ դրամ:
Նշված գումարից 3 233 724 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնում էլ նշված է 64 472 ՀՀ դրամ եկամտի մասին: Ստացված փոխառություններից (վարկեր) գոյացած եկամուտը կազմել է 2 800 000 ՀՀ դրամ, իսկ այլ եկամուտներից գոյացած գումարը կազմել է 144 000 ՀՀ դրամ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: