Ամերիկացիները դատապարտվել են ազատազրկման՝ շնաձկան հանդեպ դաժան վերաբերմունքի և ծաղրի համար (լուսանկարներ)

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչները, որոնք նկարահանել են շնաձկան մասնակցությամբ դաժան տեսանյութը, «դաժան զվարճանքին» մասնակցելու համար 10-օրյա ազատազրկման են դատապարտվել, գրում է Daily Mail-ը:

2017 թվականին Բրեյդենթոն քաղաքի 30-ամյա բնակիչ Ռոբերտ Բենակը հոլովակ է տեսանկարահանել, որտեղ երևում է, թե ինչպես է նավակն իր հետևից քարշ տալիս նավակին կապած շնաձկանը: Տեսանյութում լսվում է մի խումբ տղամարդկանց ծիծաղը: Տեսանյութն Instagram-ում հրապարակել է շնաձկներ որսացող Մարկ Քվարտինոն, որն արագ տարածվել է համացանցում:

Տեսանյութը վրդովմունք է առաջացրել ձկնորսների, կենդանիների պաշտպանների և նույնիսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթի մոտ:

Քվարտինոյի խոսքով՝ նա հոլովակը տեղադրել է ձկնորսների դաժանությունը ցույց տալու համար:

Բենակը, ըստ աղբյուրի հաղորդման, ընդունել է իր մեղքը, ինչի արդյունքում դատարանը նրան 10 օր ազատազրկման է դատապարտել՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով:

Նրան նաև տուգանել են 2500 դոլարով և 250 ժամ հասարակական աշխատանքների դատապարտել կենդանիների ապաստարանում: Ամերիկացուն երեք տարով զրկել են ձկնորսական արտոնագրից:

Աղբյուրը հաղորդում է, որ նավակի 22-ամյա կապիտան Մայքլ Վենզելը նույնպես մասնակցել է այս տեսանյութի նկարահանմանը, ուստի նա նույնպես դատապարտվել է 10-օրյա ազատազրկման:

Տեսանյութի նկարահանումներին իր մասնակցությունն է ունեցել նաև 24-ամյա Սփենսեր Հայնցը, որը չի դատապարտվել՝ ապացույցների բացակայության պատճառով:

Wenzel and Belac (above) in another social media post where they pour beer into the mouth of an Atlantic Goliath grouper
Men's voices are heard laughing in the background as a shark (above) is dragged by its tail in the wake of a boat traveling at high speed in the shocking video that went viral after shark hunter Mark Quartino posted it on Instagram

Tert.am