Ամերիկյան Օրեգոն նահանգի բնակիչ Ստյու Մաքդոնալդը, որը երկու անգամ բուժվել է քաղցկեղից, 4.6 մլն դոլար է շահել վիճակախաղով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, տղամարդը ամեն շաբաթ շարունակաբար վիճակախաղի մեկ տոմս է գնել: Վերջին անգամ կինը մոռացել է իրեն հաջողություն մաղթել, կատակով հիշում է ամերիկացին: Հենց այդ անգամ էլ նրան հաջողվել է շահել ջեքփոթը:
«Ես շատ հաջողակ եմ: Ես երկու անգամ հաղթահարել եմ քաղցկեղը, իսկ հիմա սա: Դա անհավանական է»,- խոստովանել է Մաքդոնալդը: