Երկու որդի ունենալուց հետո Վանեցյանների ընտանիքում շուտով դուստր է ծնվելու. օրեր առաջ այս լուրը տարածվեց ողջ մամուլում:
LosArmNews.com կայքի տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին պետի կինը՝ 37-ամյա Նոնա Վանեցյանը սկզբում չի իմացել իր հղիության մասին: Մեր աղբյուրի խոսքով՝ տիկին Վանեցյանն իր ինքնազգացողության վատացումը սկզբում կապել է ինչ-որ առողջական խնդիրների հետ, ապա մտածել է, թե գիրացել է:
Ավելի ուշ, երբ վերջինս իմացել է, որ հղի է, հաճելիորեն ուրախացել է, քանի որ ընտանիքում դուստր ունենալու մասին խոսակցությունները վաղուց են եղել: