Ազգային ժողովը ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը կարծում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ճնշում է գործադրում՝ հայտարարելով ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին։

«Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին ուղղված։ Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։

Ըստ Լևոն Քոչարյանի, միտումնավոր էր ընտրված նման հայտարարության օրը՝ այսօր Քոչարյանի և մյուսների գործով դատավորի որոշումը հրապարակելուց առաջ։

Politik.am