Երևանում արագաչափ սարք են գողացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Հովհաննիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմացի մայթին տեղադրված արագաչափ սարքը գողանալու մեջ:

Ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված արագաչափ սարքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: