Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լրացավ մեկ ամիսը, ինչ Սիփան Փաշինյանը կատարեց այս գրառումը։ Թե բա ավագանիներից մեկն ասել է, մի ամսից «լուծվում ա աղբահանության թեման», «քաղաքական դիվիդենտ չենք կարողանալու հավաքենք»։
Այսօր ինչպես տեսնում եք ապրում ենք աղբահանության հաջորդ ճգնաժամը, որը բնականաբար ևս ունի իր «պատճառաբանությունները» իշխանության կողմից։
Կարծում եմ այս օրերի վիճակի համար Սիփան Փաշինյանը նախ պետք է ներողություն խնդրի մայրաքաղաքի բնակիչներից, որ իր նշած ժամկետն էլ լրացել է, բայց խնդիրը չի կարգավորվել։
Երկրորդ, կարծում եմ, որ նա պետք է ներողություն խնդրի Մարուքյանից իր մեծամիտ արտահայտչաձևի համար, թե մենք եղած հակասանիտարական խնդրի վրա քաղաքական դիվիտենտ ենք հավաքում։ Շատ ուժեր ձեր «փառահեղ» կառավարման արդյունքում գուցե հավաքել են դիվիդենտներ և շարունակելու են հավաքել։
Մենք խնդիրները բարձրաձայնում ենք հասցեական, առաջարկելով լուծումներ, մեր համար քաղաքական դիվիդենտ կարող է լինել մեր կոնկրետ առաջարկով խնդրի լուծումը, բայց ոչ երբեք այն վիճակը, որում մեր բնակիչները, ընկերները, կանայք, երեխաները բնակվում են այսօր։
Ես առանձնահատուկ հակակրանք եմ տածում այս թեմայի նկատմամբ, քանի որ այն իջացրել է քաղաքային դիսկուրսը ամենատեխնիկական մակարդակի, բայց եթե չի ստացվում մոռացնել տալ խնդիրը, լավագույն այլընտրանքը մեզ չարախնդալու մեջ մեղադրելը չէ»: