Երեկ Խաչատուր Սուքիասյանի հայրական մաղթանք է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:
Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը:
Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:
Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»: