Անհայտ անձինք ծեծել են «Էրզրում» ռեստորանային համալիրի տնօրենին և փախուստի դիմել

Անհայտ անձինք կոտրել են նաև նաև ռեստորանի տնօրենի աշխատասենյակի ապակիները։

«Էրզրում» ռեստորանային համալիրում անհայտ անձինք վիճաբանել են ռեստորանային համալիրի տնօրեն, 56-ամյա Ռաֆիկ Վ.-ի հետ: Դեպքը տեղի ունեցել օգոստոսի 26-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ծեծի հետևանքով Ռաֆիկ Վ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել, բացի այդ նշված անձինք կոտրել են նաև ռեստորանի տնօրենի աշխատասենյակի ապակիները:Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: