Չելյաբինսկի մարզում ավտովթարի հետևանքով տուժել է ՀՀ 2 քաղաքացի

Չելյաբինսկի մարզի Աշինսկի շրջանի տարածքում օգոստոսի 28-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել ՃՏՊ-ը՝ Hyundai Sonata-ն բախվել է բեռնատարին. այս մասին հայտնում է «Челябинский обзор» կայքը։ Hyundai մակնիշի ավտոմեքենայի 41-ամյա հայ վարորդն արգելված հատվածում վազանց կատարելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որից հետո ճակատային հատվածքվ բախվել է բեռնատարին:ՃՏՊ-ի հետևանքով մեքենայի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են:

Աղբյուրը sputnikarmenia.am